‘Թուրքմենստանի կանայք մարտի 8-ին նախագահից 40 մանաթ պարգեւ կստանան’

937

Թուրքմենստանի կանայք մարտի 8-ի տոնի կապակցությամբ երկրի ղեկավար Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի կողմից 40 մանաթ (շուրջ 14 ԱՄՆ դոլար նվեր կստանան: Ըստ  РИА Новости-ի, պետության ղեկավարի կողմից նվերներ կհանձնվեն անխտիր բոլոր կանանց` անկախ տարիքից եւ աշխատանքի բնույթից:

Նախագահի անունից կանանց դրամական նվեր տալու ավանդույթը ներմուծվել է Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրադ Նիյազովի պաշտոնավարման տարիներին, որը 2001-ին չեղյալ է հայտարարել կանանց միջազգային օրվա տոնը իր երկրում: 2007-ին նախագահ դարձած Բերդիմուհամեդովը վերականգնեց այն 2008-ին: 

Նախորդ հոդվածը‘Վերահսկելի փողոց՝ վերահսկելի «ընդդիմություն»’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Դրական եմ վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը` հանդիպել ԲՀԿ-ի հետ ‘