‘Թուրքմենստանի մշակույթի ինստիտուտում ուսուցումն այլևս ռուսերենով չի տարվի’

827

Թուրքմենստանի մշակույթի պետական ինստիտում որոշել են հրաժարվել առարկաները ռուսերեն դասավանդելուց, հաղորդել է «Хроника Туркменистана»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հարցը քննարկվել է անցյալ շաբաթ կայացած պրոֆեսորադասախոսական կազմի ժողովում: Ռեկտորը հատարարել է, որ այսուհետև դասավանդումը կատարվելու է միայն պետական լեզվով: Միակ բացառությունը, բնականաբար, կլինի «Ռուսաց լեզու» առարկան:

Ըստ «Хроника Туркменистана»-ի՝ առանց այդ էլ դասավանդումը հիմնականում պետական լեզվով է կատարվում, և միակ դժվարությունը թուրքմեներենով մասնագիտական գրականության բացակայությունն է, ուսանողներն ստիպված են օգտագործել ռուսալեզու գրականություն, և դասախոսներն էլ  հենց այդ պատճառով հաճախ ռուսերեն են անցկացնում դասերը:

Ինստիտուտի դասախոսների կարծիքով՝ ուսուցումն ամբողջութամբ թուրքմեներով անցկացնելու նախաձեռնությունը ոչ թե ինստիտուտի ռեկտորինն է, այլ մշակույթի կամ կրթության նախարարությանը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ կարելի է Մաքսային միության հարցով հանրաքվե անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Դիտարկում ԼՂՀ-ում’