‘Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին’

819

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Մեծարգո Սերժ Ազատի, ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս ՀՀ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:

Օգտվելով այս հաճելի առիթից՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, ինչպես նաև անձնական երջանկություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի բարեկեցության և առաջընթացի:

Ընդունեք խնդրեմ հարգանքներիս խորին հավաստիքը և աներեր պատրաստակամությունը՝ այսուհետ ևս զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները», ասված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում:

Սարգսյանին շնորհավորել են նաեւ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը եւ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն:

Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայկազյան Համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Սոս Սարգսյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, սփյուռքահայ գործարարներ եւ բարերարներ Էդուարդո Էռնեկյանը, Վաչե Մանուկյանը, Արմեն Սարգսյանը, Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Ալբեր Բոյաջյանը, Վահե Կարապետյանը: 

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Վան Պերսին վնասվածք է ստացել՝ բախվելով տեսախցիկին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ր. Հովհաննիսյանի շտաբ. Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին’