Թուրքմենստան. Հաղթել է Սերդար Բերդիմուհամեդովը

523

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Թուրքմենստանի իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 72,97 %-ը։

Այդ մասին այսօր հայտարարել է երկրի կենտորնական ընտրական հանձնաժողովը։

Հանձնաժողովը նշել է, որ Թուրքմենստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 12-ին,  և քվեարկությանը մասնակցել է  գրանցված ընտրողների 97,17 %-ը։

Ընտրություններին մասնակցել է ինը թեկնածու, նրանցից ութը ստացել են 1,08 %—ից մինչև 2,22 %։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲլթոցները՝ ազգային աղետի հիմք — 2
Հաջորդ հոդվածըՃապոնիայի ԱԳՆ ղեկավարը չի պատասխանել ՉԺՀ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին