‘Թուրք հնագետները ցանկություն են հայտնել մասնակցելու Մեծամորի պեղումներին’

1067

Թուրք հնագետները ցանկություն են հայտնել մասնակցելու Մեծամորի պեղումներին: Դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեել է մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Նրա խոսքով, առաջարկությունը հնչել է այս տարի Վրաստանում կայացած գիտաժողովի շրջանակում, որտեղ ներկայացվել են  Մեծամորի պեղումների արդյունքները: Թուրք հնագետների հետաքրքրությունը պատահական չէ. 2014 թվականին Մեծամորում հետաքրքիր հայտնագորրծություններ են կատարվել: Մասնավորապես,  հայտնաբերվել են, ամենայն հավանականությամբ, Ուրարտուի կառավարիչ Արգիշտի 1-ինի բանակի կողմից հին քաղաքի ավերմանն և նվաճման հետքեր: Այդ մասին վկայում են շինություններին զգալի վնաս պատճառած հրդեհների հետքերը:

Մեծամորը գտնվում է Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ծաղկման շրջանում (մ.թ.ա. 4-րդ — 2-րդ հազարամյակներում) բնակավայրն զբաղեցրել է ավելի քան 10 հա տարածք, ունեցել  է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ:

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները:

Լեհ հնագետները Մեծամորում պեղումներն սկսել են 2013 թվականին: Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի եւ Մշակույթի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ: 

Նախորդ հոդվածը‘Ըստ քննչական կոմիտեի՝ քննություն է տարվում՝ պարզելու «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ում մեր եղբայրներն ու հարազատներն են ծառայում’