‘Թուրք նախարար. ԵՄ-ում իսլամատյացությունը կապված է տնտեսական ճգնաժամի հետ’

982

Եվրոպական երկրներում իսլամատյացությունը կպակասի, եթե ԵՄ-ն կարողանա հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները, հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:

Անցյալ երկուշաբթի ավելի քան 17 հազար մարդ դուրս էր եկել Դրեզդենի փողոցները՝ մասնակցելու հակաիսլամական ցույցին: Այդ ակցիան թվով տասներորդն էր և մասնակիցների քնակով՝ ռեկորդային: Այն կազմակերպել էր Pediga աջակողմյան շարժումը՝ «Պատրիոտ եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» կարգախոսի ներքո: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել եվրոպական երկրներում մուսուլմանների մեծ թվի կապակցությամբ և հանդես են եկել ներգաղթի օրենսդրությունը խստացնելու պահանջով:

«ԵՄ երկրները ամենաշատն են տուժել համաշխարհային տնտեսական ճգնաժամից: Եվրոպական երկրներում մի քանի քաղաքական կուսակցություններ ճգնաժամի ընթացքում օգտագործում են իսլամատյացությունը, ազգայնականությունն ու ռասիզմը սեփական քաղաքական շահերի համար, և այդ գաղափարները տարածվել են շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում: Ճգնաժամը հաղթահարելուն զուգընթաց՝ իսլամատյացությունը կնվազի»,- ասել է Բոզքիրը Ստամբուլում լրագրողների հետ հանդիպմանը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում գտել են 100 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված մի նամակ’
Հաջորդ հոդվածը‘Երկու օրում «Հարցազրույցը» BitTorrent-ով ներբեռնել են ավելի քան մեկ միլիոն անգամ’