‘Թուրք ոստիկանները պարգևատրվել են ցույցերը ցրելու համար’

840

Թուրք ոստիկանները պարգևատրվել են ցույցերը ցրելու համար

Թուրքական Իսպարտա (Isparta) նահանգի նահանգապետ Մեմդուհ Օգյուզը հուլիսի 10-ին պարգևատրել է այն ոստիկաններին, ովքեր աչքի են ընկել շրջանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերը ցրելիս, գրում է Hurriyet-ը: Հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա է եղել նաև տեղի ոստիկանության ղեկավարը, Օգյուզը դիպլոմներ և շքանշաններ է հանձնել 102 ոստիկանի և գովեստի խոսքեր շռայլել նրանց կատարած աշխատանքի համար: «Երբ ցուցարարներն սկսեցին քարեր հավաքել և դիմակներ հագնել, պարզ էր արդեն, որ նրանք ինչ-որ սադրանք են կազմակերպում: Սակայն ոստիկանությունը զսպվածություն հանդես բերեց և չտրվեց սադրանքին»: Ընդ որում՝ Օրգյուզն ընդգծել է, որ ոչ միայն ոստիկանությունը, այլև ինքն անձամբ կարևոր դեր է խաղացել «Իսպարտայում անկարգությունները դադարեցնելու ուղղությամբ»: Նահանգապետը նաև նշել է, որ բողոքի ցույցերին քաղաքի փողոցներ է դուրս եկել ամենաշատը վեց հազար մարդ, որոնցից շատերը «եկվորներ են եղել»:

Հիշեցնենք, որ ավելի քան երկու շաբաթ Թուրքիայի տարբեր քաղաքներում փոթորկվող բողոքի  զանգվածային ցույցերը, որի մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը, ցրվում էին ոստիկանության հատուկ ջոկատների և ժանդարմերիայի ուժերով: Էրդողանը ցուցարարներին անվանել էր «ահաբեկիչներ, դիակապտիչներ, ավարաներ ու հարբեցողներ», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Եվրամիությունը խրախուսում է հայ-ռուսական հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի դեբյուտային խաղը (ուղիղ Բորուսիա Դ – Բազել)’