‘Թուրք պաշտոնյա. մինչեւ տարեվերջ կվերանորոգվի մինչեւ Հայաստանի սահման ձգվող երկաթուղին’

1391

Թուրքիայի արեւելքում երկաթգծի վերանորոգման աշխատանքների շրջանակում իրականացվող աշխատանքները հասել են Կարսի հատված եւ մինչեւ տարեվերջ կավարտվեն Կարսից Հայաստան ձգվող երկաթգծի վերանորոգման աշխատանքները: Այս մասին, News.am-ի փոխանցմամբ,  հայտնել է Թուրքիայի երկաթգծերի վարչության Էրզրումի տարածաշրջանային վարչության պետ Յունուս Յեշլիյուրթը:

Յունուս Յեշիլյուրթը նշել է, թե Էրզրումից Կարս ձգվող երկաթգծի վերանորոգման աշխատանքներն սկսվել են մայիսին եւ արագ առաջ են գնում: Թուրք պաշտոնյան շեշտել է, թե մինչեւ տարեվերջ կավարտվեն Կարսից Աքյաքա, այսինքն, մինչեւ Հայաստանի սահման ձգվող երկաթգծի վերանորոգման աշխատանքները:

Կարսից Հայաստանի սահման ձգվող երկաթգծի վերանորոգման հետ կապված ամիսներ առաջ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Կարսից ընտրված պատգամավոր Ահմեդ Արսլանը՝ շեշտելով, թե այն դեռեւս չի ենթադրում Հայաստանի հետ սահմանի բացում, քանի որ այլ խնդիրներ կան: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Խրախուսելով ստոր հատկությունները և քամահրելով ամենայն առաքինություն’
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում ավելի քան 80 մարդ է սպանվել’