‘Թուրք փորձագետ. Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂՀ ճանաչման վկայություն չէ ‘

899

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մոտ ապագայում կարելի  է հեշտությամբ դուրս գալ փակուղային վիճակից, կարծում է Թուրքիայի Մերձավորարևելյան տեխնիկական ինստիտուտի փոխնախագահ Օքտայ Թանրիսևերը: «Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կարևոր տեղ չի զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում,- հայտարարել է փորձագետը News.az-ի հետ զրույցում: — Այնուհանդերձ, բանակցությունները կարող են արագ վերականգնվել Ադրբեջանում և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո»:

Թանրիսևերի կարծիքով՝ ղարաբաղյան կարգավորման խնդրին Եվրոպական Միությանը մասնակից դարձնելը կարող է կառուցողական դեր խաղալ այդ գործընթացում: Իսկ առհասարակ, ըստ նրա, Արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունն զգալիորեն կընդլայնվի հյուսիսատլանտյան կառույցներում Ադրբեջանի ներգրավմամբ:

Փորձագետը նաև համոզմունք է հայտնել, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի գոյությունը և այնտեղից միջազգային չվերթներ իրականացնելն ամենևին էլ  «Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի պաշտոնական ճանաչման վկայությունը չեն»: 

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը կասկածի տակ է առել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՀ պաշտպանության նախարարների նոր ղեկավար կդառնա Սերգեյ Շոյգուն’