Թուրք քաղաքական գործիչը չի բացառում, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

267

Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով Թուրքիան կարող է հինգ-վեց ամիս հետո դուրս գալ ՆԱՏՕ-ից։

Նման կարծիք է  չորեքշաբթի հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը։

«Իրադարձությունները մեզ ստիպում են նման քայլի դիմել։ ՆԱՏՕ-ն իր սադրանքներով մեզ ստիպում է այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հանել մեր հարևան Հունաստանի դեմ։ Թուրքիան ՆԱՏՕ-ն կլքի հինգ-վեց ամսից։ Նրանք փորձում են մեզ ներքաշել ջրապտույտի մեջ Մերձավոր Արևելքում։ Վերջապես, դուք տեսնում եք ակցիաները Ղուրանի դեմ Շվեդիայում և Նիդեռլանդներում»,- Սանջակի խոսքն է մեջբերում Aydunlik  թերթը։

Սանջակի խոսքով՝ անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80 %-ը համոզված է, որ «ԱՄՆ-ը հանրապետության դեմ ամենաթշնամական և քայքայիչ քաղաքականություն իրականացնողն է»։ «Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է համակրանք տածել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- նշել է քաղաքական գործիչը։

Սանջակը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի ղեկավարությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ԱՄՆ-ին ստիպեն լքել սիրիական տարածքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում
Հաջորդ հոդվածըՔիսինջեր․ Ուկրաինայի հակամարտությունից հետո ՌԴ-ն կմնա եվրոպական դաշտում