‘Թուրք ֆուտբոլիստին ստիպել են կանանց ֆուտբոլ սպասարկել կին մրցավարին վիրավորելու համար’

878

Ֆուտբոլի Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի «Ֆորտունա» – «Ֆրանկֆուրտ» հանդիպմանը Թուրքիայի երիտասարդական հավաքականի ու «Ֆորտունա»-ի 22-ամյա կիսապաշտպան Կերեն Դեմիրբայը երկրորդ դեղին քարտն ստանալուց հետո անկարգապահություն դրսևորելու համար որակազրկվել է 5 խաղով:

Հանդիպումն սպասարկել է կին մրցավար Բիբիան Շտայնհաուսը: 2-րդ դեղինն ստանալուց հետո թուրք ֆուտբոլիստը մրցավարին ասել է. «Տղամարդկանց ֆուտբոլում կանայք տեղ չունեն»:

Այս վարքագծի համար Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան որակազրկել է ֆուտբոլիստին 5 խաղով, սակայն թիմում որոշել են, որ այդ պատժամիջոցը բավական չէ Կերենի համար:

«Այսպես է «Ֆորտունա»-ն վարվում երիտասարդ ֆուտբոլիստների հետ, որոնք ցուցաբերում են անկարգապահություն. օրերս Դերեն Դեմիրբայն սպասարկել է կանանց երիտասարդական առաջնության «Հան» – «Լանգենբերգ» հանդիպումը»:

Նախորդ հոդվածը‘Պեպ Գվարդիոլա. «Շնորհավորում եմ «Բորուսիա»-ին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ն դեռ չի պատրաստվում հեռացնել Պելեգրինիին’