‘Թռիր Կուբա՝ երբ և որտեղից սիրտդ ուզի’

1342

Առնվազն ութ ամերիկյան ավիաընկերություններ դիմել են ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով հաստատել չվերթերը դեպի Կուբա:

Ավիափոխադրողները ցանկություն ունեն կղզի թռչել մի քանի քաղաքներից, այդ թվում՝ Չիկագոյից, Հյուսթոնից, Դենվերից և Մայամիից:

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Կուբան համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ:

Ըստ կանխատեսումների՝ ամեն օր Հավանայի և ամերիկյան քաղաքների միջև կիրականացվի 20 թռիչք, ինչպես նաև օրական 10 թռիչք՝ Կուբայի այլ քաղաքներ:

2015 թ. առնվազն 160 հազար զբոսաշրջիկ է այցելել Կուբա՝ այնտեղ հասնելով չարտերային չվերթերով:

Մարտի 21-22-ին Լատինական Ամերիկայի երկրներ շրջայցի շրջանակներում Կուբա կայցելի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: 1928 թ. Կուբա այցելած Քալվին Քուլիջից հետո՝Օբաման կլինի երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելելու է կղզի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը փոխել է Լիբանանում ՀՀ դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Զուգարան փակողները ծառ էլ կկտրեն’