‘Թռուցիկ փակցնելու համար բերման էին ենթարկել Կոնգրեսի ակտիվիստների ‘

2436

iLur.am-ին հայտնի է դարձել, որ այսօր թռուցիկներ փակցնելու համար բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ: Ակտիվիստները Արաբկիր համայնքում իրազեկման թռուցիկ էին փակցնում, երբ ոստիկանները մոտեցել են նրանց եւ հայտարարել, թե արգելված է այդ վայրում թռուցիկ փակցնել: Ակտիվիստները անմիջապես ցույց են տվել նույն տեղում փակցված ուրիշ պաստառներ, (այդ թվում եւ քաղաքական բնույթի) եւ ասել, որ եթե սրանք փակցված են, ապա «մեր թռուցիկներն էլ կարող է լինել»: Դրանից հետո ոստիկանները ակտիվիստներին «հրավիրել են» Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք եւ երկու ժամ պահելուց հետո՝ ազատ են արձակել ՝ առանց արձանագրություն կազմելու:  

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ով ժամանել էր ոստիկանական բաժանմունք, iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա ոստիկանության հերթական կամայականությունն է, եւ ընտրողական վերաբերմունքը, քանի որ եթե այլ բովանդակությամբ պաստառներ կային այդ նույն վայրում, ինչո՞ւ չպիտի Կոնգրեսի իրազեկման պաստառները լինեին: «Սա վկայում է մի բանի մասին, որ իշխանությունները անհանգստացած են, սա վախի նշան է: Մեզ մնում շնորհակալություն հայտնել ոստիկանությանը՝ մեր իրազեկման աշխատանքները հաջողությամբ առաջ տանելու համար, որովհետեւ նրանց կողմից ամեն մի իրավախախտումը մեր ամբողջ ազգին եւս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտի 1-ին ունենք լրջագույն հանրահավաք»,- iLur.am-ին ասաց Զուրաբյանը:

 

Նախորդ հոդվածը‘Սաշիկ Սարգսյա՞նն է չորացնում «Դեմիրճյանի այգիները», Թարմացված, Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գեներալ Մանվել. Եթե դիկտատորներից ազատվում են, ուրեմն լավ ա’