‘Թռչնաֆաբրիկաներում վտանգավոր ինֆեկցիա չկա՞’

1383

Ինչպես արդեն հայտնել է iLur.am-ը, շրջանառվում է տեղեկություն, որ Հայաստանի մի քանի թռչնաֆաբրիկաներում տարածված է բրոնխային ինֆեկցիա հիվանդությունը, որի արդյունքում մեծ քանակով հավեր են սատկել: Նշվում էր, որ ախտահարված թռչնամիսը եւ հավկիթը օգտագործման համար պիտանի չի կարող լինել:

iLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել առավել խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաների ներկայացուցիչներից: Այսպես՝ «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի կոմերցիոն բաժնի տնօրեն Ցոլակ Մազմանյանը հավաստիացրեց, որ իրենց ձեռնարկությունում «իդեալական վիճակ է, և բրոնխային ինֆեկցիայի մասին խոսք անգամ գնալ չի կարող»:

«Գետամեջ» թռչնաբուծական ֆաբրիկայի ներկայացուցիչ Կարեն Էլարյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ եղել են խնդիրներ՝ կապված այլ ինֆեկցիաների հետ, ինչի արդյունքում ողջ թռչնամթերքը ոչնչացվել է: Կարեն Էլարյանի խոսքով, սակայն, այժմ լաբորատոր փորձաքննությունը ոչ մի խախտում չի հայտնաբերել:

Մի շարք այլ թռչնաֆաբրիկաների հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում, իսկ գյուղնախարարություն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում մեզ հայտնեցին, որ որեւէ ահազանգ չեն ստացել: 

Նախորդ հոդվածը‘Norway Chess 2013 գերմրցաշար. Թոփալով-Արոնյան` Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Բաքվի բերդում ու Շուշիում թուրքը չկարողացավ կոտրել, բայց դուք կոտրեցիք. ազատվում եմ իմ բոլոր մեդալներից (ՖՈՏՈՇԱՐՔ)’