‘Թռչունները ևս «կարտագաղթեն». Բնապահպանը մտահոգված է’

721

Արարատյան դաշտավայրում գտնվող Արմաշի լճակները կցամաքեցվեն: Ինչպես հուլիսի 22-ի մամուլի ասուլիսում հաղորդել է «Թռչնասերնեևրի կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, այդ որոշումը կայացրել են լճակների տերերը` դրանց հետագա պահպանման անշահութաբերության առնչությամբ:

Մինչդեռ բնապահպանն ուշադրություն է հրավիրել այն հագամանքին, որ Արմաշի լճակներում հանդիպում են թռչունների շուրջ 200 տեսակներ, որոնց մի մասը ներառված է Միջազգային կարմիր գրքում: Ադամյանը նշել է, որ Արմաշի լճակները ունեն միջազգային նշանակություն` եզակի կենսաբազմազանության տեսանկյունից: Բացի այդ, լճակների անհետացումը ջրաճահճային թռչունների հազվագյուտ տեսակներին կստիպի բնակություն հաստատել Հայաստանի սահմաններից դուրս:

Ադամյանի կարծիքով, իրավիճակից ելք կարող է լինել պետության կողմից գոնե 2 լճակների ձեռք բերումը, որոնք առանձնակի կարևորություն ունեն կենսաբազմազանությանմ պահպանման տեսանկյունից: «Մենք մտադիր ենք գրավոր դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, ինչպես նաև հանդիպել լճակների սեփականնատերերի հետ և քննարկել խնդիրը», — հաղորդել է բնապահպանը:

Նախորդ հոդվածը‘Արցախում էլեկտրաէներգիան չի թանկանա’
Հաջորդ հոդվածը‘Գործարար Վահագն Հովնանյանը հայտարարել է բողոքի ակցիայի անհրաժեշտության մասին’