Թրամփը թաքցրել է գաղտնի փաստաթղթեր

325

Երբ հունիսի սկզբին ՀԴԲ գործակալները ժամանել էին Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի կալվածքը, որպեսզի առգրավեն նրա մոտ պահվող կառավարական գաղտնի փաստաթղթերը, դրանց մի մասը թաքցրել էին։ Դա էր դարձել  օգոստոսի 8-ին նախկին նախագահի տանը աննախադեպ խուզարկություն անցկացնելու պատճառներից մեկը, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ դատարանին տրված նոր հայտարարության մեջ։

Խուզարկությունը կատարվել էր հետաքննության շրջանակներում այն բանից հետո, երբ փետրվարին ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը Կոնգրեսին ծանուցել էր, որ կալվածքում հայտնաբերել է Սպիտակ տան փաստաթղթերի մոտավորապես 15 արկղիկ, որոնցից մի քանիսը գաղտնի նյութեր են պարունակում։ Օգոստոսյան խուզարկության ընթացքում ՀԴԲ աշխատակիցները ևս հարյուրից ավելի գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։

Պաշտոնը լքելիս ԱՄՆ նախագահները պարտավոր են իրենց բոլոր փաստաթղթերը և էլեկտրոնային նամակագրությունը հանձնել Ազգային արխիվ։ ՀԴԲ-ն ուսումնասիրում է, թե ինչու են գաղտնի փաստաթղթերը հայտնվել Թրամփի տանը, երբ նա 2021 թ․ հունվարին հեռացել է պաշտոնից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Հաջորդ հոդվածըԹրամփը ՀԴԲ-ին մեղադրել է