‘Թրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի անհրաժեշտությանը’

1300

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե ԱՄՆ-ի ծախսերը ՆԱՏՕ-ի վրա անհրաժեշտ է խիստ կրճատել: ՆԱՏՕ-ն, Թրամփի խոսքով, չափազանց թանկ է նստում Միացյալ Նահանգների վրա, և երկիրն այլևս չի կարող դա իրեն թույլ տալ:

Ըստ Թրամփի՝ ՆԱՏՕ-ն արդյունավետ չէ, իսկ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները բավարար չափով չեն ջանում, և դա հստակ դրսևորվեց ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ: ԱՄՆ-ը կարող է ներքաշվել «երրորդ համաշխարհային պատերազմի» մեջ Ռուսաստանի դեմ, ասել է միլիարդատերը:

CNN-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն ժամանակներում, երբ աշխարհը բոլորովին այլ էր: «Հարկավոր է վերաիմաստավորել: Պահպանել ՆԱՏՕ-ն, սակայն շատ ավելի քիչ ծախսել նրա վրա»,- հավելել է նա:

70 տարի շարունակ ամերիկացի քաղաքական գործիչները ՆԱՏՕ-ն դիտարկել են որպես ԱՄՆ-ի կարևորագույն արտասահմանյան դաշինք: Վաշինգտոնը հոգում է ՆԱՏՕ-ի գործունեության հետ կապված ծախսերի մեծագույն մասը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելի օդանավակայանում գտել են մահապարտի երեք գոտի’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն ջանում է հաշտեցնել Ռուսաստանին և Թուրքիային’