Թրամփը կարող է կրկին առաջադրվել

397

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող է կրկին մասնակցել 2024 թ․ նախագահական ընտրություններին, ուրբաթ օրը Sky News հեռուստաալիքին հայտնել է նրա նախկին օգնականը և փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Նա հաստատ մտածում է այդ մասին։ Նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում երկրում,- ասել է Քուշները։- Նրա օրոք երկրի տնտեսությունը գերազանց վիճակում էր, նա փակում էր տնտեսական այն բացերը, որոնք մնացել էին Covid-19-ից հետո»։

Քուշները խոստովանել է, որ Թրամփն արդեն իր հետ խոսել է առաջիկա ընտրությունների մասին, ու թեև միանշանակ պատասխան չի տվել նախագահական մրցավազքին մասնակցելու վերաբերյալ հարցին, նշել է, որ «Թրամփի հարցում որևէ բան բացառելը դժվար է, քանի որ նա չափազանց ճկուն մտածող է»։

Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու է ուզում տեսնել հանրապետականների գրեթե 60 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶանգվածային անկարգություններ են սպասվում 101 երկրում
Հաջորդ հոդվածըԲեռլուսկոնին «ինքնաքննադատական» անեկդոտ է պատմել