Թրամփը կոոնավիրուսի տարածման համար պատասխանատվության կկանչի ՉԺՀ-ին

231

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանին պատասխանատվության կկանչի կորոնավիրուսի տարածման համար և լիակատար անկախության կհասնի առաջին անհրաժեշտության չինական ապրանքների ներկրման հարցում։

Թրամփը երկուշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Այովա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում։

«Ես Չինաստանի կոմունիստական կուսակցությանը պատասխանատվության կկանչեմ աշխարհում կորոնավիրուսի վարակը տարածելու համար։ Ես կիրականացնեմ առաջին անհրաժեշտության չինական արտադրության առարկաներից փուլ առ փուլ հրաժարվելու գործընթացը և լիակատար անկախության կհասնեմ Չինաստանից»,- ասել է Թրամփը։

Քաղաքական գործիչը չի ճշտել, թե ո՛ր դեպքում Չինաստանին պատասխանատվության կկանչի։ Սպիտակ տան ղեկավար եղած ժամանակ էլ նա աշխարհում կորոնավիրուսային վարակը տարածելու մեղքը բազմիցս բարդել է Չինաստանի վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք մրցակցին եւ եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՏոկիոյում մեկնարկել է սակուրայի ծաղկման սեզոնը