Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը

350

Միացյալ Նահանգներին կարող է սպառնալ կրկնելու Խորհրդային Միության ճակատագիրը, Ամերիկայի հանդեպ գլխավոր սպառնալիքն այժմ գալիս է ներսից։

Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Վաշինգտոնում։

«Ուրեմն՝ սա որտե՞ղ է ավարտվելու։ Երևի չի ավարտվելու, որովհետև, չնայած հսկայական արտաքին սպառնալիքներին, ամենամեծ սպառնալիքը մեր երկրի, մեր հանդեպ, շարունակում են մնալ անառողջ ու չար մարդիկ երկրի ներսում»,- հայտարարել է նախորդ ամերիկյան նախագահը՝ մեկնաբանելով իր հետ քաղաքական հաշիվներ մաքրելու փորձերը Դեմոկրատական կուսակցության ղեկավարության կողմից։

Հանրապետական Թրամփը, որպես ԱՄՆ-ին սպառնացող քաղաքական դերակատարներից մեկի՝ նշել է դեմոկրատ Նենսի Փելոսիին, որն զբաղեցնում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ ամերիկյան պետական աստիճանակարգում ՝երրորդն իր նշանակությամբ։

ԱՄՆ նախկին նախագահը, սակայն, խոստացել է շարունակել զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «Ես դա անում եմ Ամերիկայի համար։ ․․․ Որովհետև եթե ես դա չանեմ, մեր ազգը դատապարտված է դառնալու ևս մի Վենեսուելա կամ ևս մի Խորհրդային Միություն։ Մենք այդ ուղղությամբ ենք ընթանում։ Կամ էլ՝ շատ մեծ մասշտաբի Կուբա դառնալու, որտեղ ամեն ինչ կորսված է, և այլևս լավ բանի հույս էլ չկա»,- ասել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ Նեպոմնյաշչի — Դին Լիրեն չեմպիոնական մրցամարտը՝ 2023թ․ գարնանը
Հաջորդ հոդվածըTelegraph․ Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը