Թրամփը հայտարարել է, որ դատի է տալու Պուլիցերյան մրցանակի խորհրդին

303

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատի կտա Պուլիցերյան մրցանակի խորհրդին Wasjington Post և New York Times թերթերին պարգևատրելու համար՝ իբր Ռուսաստանի հետ իր պայմանավորվածությունների վերաբերյալ հոդվածները հրապարակելու կապակցությամբ։

2018 թ․ Թրամփը կարծիք էր հայտնել, որ այդ թերթերը «յոթ տարի հետո» կդադարեն գոյություն ունենալ, քանի որ, նրա համոզմամբ, մտացածին լուրեր են տարածում։

Թրամփն արդեն մի քանի անգամ Խորհրդից պահանջում է  Washington Post-ին և  New York Times-ին զրկել Պուլիցերյան մրցանակից, որով երկու թերթերը պարգևատրվել են 2018 թ․ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը լուսաբանելու համար։

«Պուլիցերյան խորհուրդը պետք է վաղուց այդ թերթերին զրկեր մրցանակից Ռուսաստանի, Ռուսաստանի և Ռուսաստանի մասին իրենց կեղծ հոդվածների պատճառով։ Սակայն Խորհուրդը հրաժարվում է ճիշտ վարվել։ Այժմ ես դատի եմ տալիս Պուլիցերյան խորհրդին, որպեսզի շտկեմ ամեն ինչ և շարունակեմ պայքարել հանուն ճշմարտության Ամերիկայում»,- ասվում է Թրամփի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նրան պատկանող Truth Social սոցիալական ցանցում։

 Սպիտակ տան նախկին ղեկավարը բազմիցս սպառնացել է, որ եթե Խորհուրդը հրաժարվի դա անել, ապա այդ քայլին կհաջորդի դատաքննությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյան. Ժոզեն ինձ տեսավ ու ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են
Հաջորդ հոդվածըԱմերիկացի վետերանը դիմել է վարձկաններին Ուկրաինայում