Թրամփը ՀԴԲ-ին մեղադրել է

395

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ աշխատակիցները միտումնավոր կերպով իր տանը հայտնաբերված փաստաթղթերը լուսանկարել են անպատշաճ տեսքով, և նրա կարծիքով՝ այդ լուսանկարները «խառնաշփոթ» են առաջացրել։

«Ըստ երևույթին՝ խառնաշփոթ է առաջացել այդ լուսանկարներից, որոնցում փաստաթղթերը անփութորեն գետնին են նետված, իբր՝ ՀԴԲ-ն այդպես է գտել դրանք, երբ ներխուժել է իմ տուն։ Դա այդպես չէ»,- գրել է Թրամփը չորեքշաբթի իր Ttuth Social սոցիալական ցանցում։

Թրամփի Մար ա Լագո կալվածքում հայտնաբերված փաստաթղթերի առնվազն հինգ թղթապանակների վրա «հույժ գաղտնի» կնիքն է դրված, մեկի վրա «գաղտնի» գրությունն է, որին կցված է «պարունակում է գաղտնի խմբավորված տեղեկատվություն» նշումը։

Պետության նախկին ղեկավարի պնդմամբ՝ ՀԴԲ աշխատակիցներն իրենք են փաստաթղթերը հանել թղթապանակներից ու շաղ տվել գորգի վրա այնպես՝ իբր այդպես են գտել դրանք։

«Այդ նրանք են շաղ տվել, ոչ թե ես։ Դա խաբեություն է»,- հայտարարել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը թաքցրել է գաղտնի փաստաթղթեր
Հաջորդ հոդվածըՎիզա տալու պարզեցված ռեժիմը կկասեցնեն