‘Թրամփը Մանչեսթերի ահաբեկչության կազմակերպիչներին անվանել է «չարամիտ անհաջողակներ»’

3243

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մանչեսթերի ահաբեկչության կազմակերպիչներին անվանել է «չարամիտ անհաջողակներ» ու ցավակցել է տուժածներին և 22 զոհերի մերձավորներին:

«Այնքան հրաշալի երիտասարդներ, որոնք վայելում էին կյանքը, սպանվեցին այդ չարամիտ անհաջողակների կողմից»,- հայտարարել է Թրամփը՝ Բեթղեհեմում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ միասին հանդես գալով համատեղ հայտարարությամբ: «Ես նրանց հրեշներ չեմ անվանի, քանի որ դա նրանց դուր կգար,- հավելել է Թրամփը:- Այս պահից ես նրանց կանվանեմ անհաջողակներ, քանի որ այդպես էլ կա… Հիշե՛ք, նրանք հենց անհաջողակներ են»:

Թրամփի խոսոքվ՝ «այդ սարսափելի գաղափարախոսությունը պետք է ոչնչացվի, ամբողջովին ոչնչացվի, բոլոր անմեղ մարդկանց կյանքերը պետք է պաշտպանված լինեն: Բոլոր քաղաքակիրթ երկրները պետք է միավորվեն՝ մարդկային կյանքերը և անվտանգության ու խաղաղության մեջ մեր քաղաքացիների կյանքի սրբազան իրավունքը պաշտպանելու համար»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի տունը’
Հաջորդ հոդվածը‘Փոստային աղավնիներն աջակցում են թմրաբիզնեսին և լրտեսությանը’