Թրամփը շնորհավորել է Դեսանտիսին

257

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը չորեքշաբթի շնորհավորել է իր կուսակցին՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին ԱՄՆ նախագահի ընտրություններում մասնակցելու համար իր թեկնածությունը պաշտոնապես հայտարարելու կապակցությամբ և մաղթել է  իր ընդդիմախոսների հարձակումների վերաբերյալ «լիարժեք  փորձառություն ձեռք բերել»։

«Ուզում եմ անձամբ շնորհավորել Դեսանտիսին այն կապակցությամբ, որ նա մտնում է պայքարի մեջ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ Հուսով եմ, որ նա մեր երկրի մարքսիստների, կոմունիստների, ձախ արմատականների կողմից հարձակումների ենթարկվելու լիարժեք փորձ ձեռք կբերի,- իր Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։- Առանց դրա՝ նա երբեք պատկերացում չի կազմի իր կատարած աշխատանքի մասին»։

Նախկին նախագահի խոսքով՝ իր թվարկած մարդկանց խմբերը «շատ ավելի վատն են, քան ԱՄՆ-ի դեմ թշնամաբար տրամադրված պետությունների առաջնորդները»։

«Նրանց հարկավոր է հիմնովին պարտության մատնել, որպեսզի Ամերիկան կրկին հզոր դառնա»,- հավելել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ որակավորման եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՍտորագրել են ՌԴ-ի միջուկային զենքը Բելառուսում պահելու փաստաթղթերը