‘Թրամփը որոշել է նախագահ դառնալ, երբ նրան չի հաջողվել գնել ֆուտբոլային ակումբը’

1347

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չէր առաջադրվի երկրի ղեկավարի պաշտոնում, եթե 2014 թ. իրեն հաջողվեր ձեռք բերել Ֆուտբոլի ազգային լիգայի Buffalo Bills ակումբը, հաղորդել է ABC News-ը:

«Եթե ես գնեի այդ թիմը, ապա չէի զբաղվի նրանով, ինչով զբաղվում եմ հիմա»,- նշել է Թրամփը: Բայց նա նաև շեշտել է, որ չի զղջում եղածի համար, քանի որ նախընտրական քարոզարշավին մասնակցելը շատ ավելի հետաքրքիր է, քան թիմի գործերով զբաղվելը:

Միլիարդատերը նշել է, որ մտադիր էր ամերիկյան ֆուտբոլային թիմի համար վճարել մեկ միլիարդ դոլար, սակայն մեկ այլ գնորդ ավելի բարձր գին էր առաջարկել:

Փետրվարի 3-ին հաղորդվել է, որ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նրա կողմնակիցները Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակում նշել են, որ իրենց թեկնածուն «եռանդագին կերպով նպաստում է խաղաղության գործին՝ քարոզելով իր գաղափարախոսությունը, որը զսպում է արմատական իսլամի, «Իսլամական պետության», Իրանի միջուկային ծրագրի և կոմունիստական Չինաստանի կողմից սպառնացող վտանգները»: Միլիարդատերն ինքը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս նախաձեռնությունը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները’