Թրամփը պատիվ է համարում կանխատեսումները Այովայում իր հաղթանակի մասին

100

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ պատիվ է համարում այն կանխատեսումները, որոնցում հաղթանակն Այովա նահանգում առաջնային ընտրություններում իրեն են վերագրում։

«Դա մեծ պատիվ է, երբ մի քանի րոպե անց արդեն հայտարարեցին, որ ես հաղթում եմ շատ արժանավոր մրցակիցների։ Դա վիթխարի իրադարձություն է, և հսկայական տպավորություններ են»,- Fox News հեռուստաալիքին ասել է Թրամփը։

Այովայում առաջնային ընտրություններում Թրամփի հաղթանակն են կանխագուշակել նաև CNN, NBC և Fox News հեռուստաալիքները։

Նախորդ հոդվածըԶելինսկին գաղտնի պայմանագիր է կնքել «Ինտեր»-ի հետ
Հաջորդ հոդվածըԻրանը հրթիռակոծել է Քերմանի պայթյուններին առնչվող ահաբեկիչներին