‘Թրամփը Պուտինին կատակով խնդրել է չմիջամտել ԱՄՆ ընտրություններին ‘

1334

G20-ի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան խնդրել է չմիջամտել 2020 թ․ ամերիկյան ընտրություններին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա Պուտինին կխնդրի չմիջամտել ԱՄՆ նախագահի 2020 թ․ ընտրություններին, Թրամփը շրջվել է դեպի Ռուսաստանի առաջնորդը և ասել․ «Այո, իհարկե կխնդրեմ։ Չմիջամտեք ընտրություններին, նախագահ, չմիջամտեք ընտրություններին»։

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, լսելով թարգմանությունը՝ Պուտինը ծիծաղել է, իսկ ԱՄՆ նախագահը ժպտացել է ու թափահարել գլուխը։

Գործակալության գնահատականով՝ Թրամփի նախազգուշացումը լուրջ չէր, նա ընդամենը կատակել է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘G20․ Մինչև 2050 թ․ դադարեցնել Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը պլաստիկով ‘
Հաջորդ հոդվածը‘Կարեն Միրզոյանը` հատուկ հանձնարարություններով դեսպան’