‘Թրամփը տեղեկացրել է, որ ռուսաստանցի զինվորականները մեկնել են Վենեսուելայից’

886

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հայտնել է իր ռազմական մասնագետներին Վենեսուելայից դուրս բերելու մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ընդ որում՝ Մոսկվան երկուշաբթի օրը ավելի վաղ հերքել է Վենեսուելայում իր քանակակազմի կրճատման  փաստը:

«Ռուսաստանը մեզ տեղեկացրել է, որ Վենեսուելայից դուրս է բերել իր մարդկանց մեծ մասին»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը: Նա չի նշել, թե հատկապես ով է տեղեկացրել ռուսաստանցի զինվորական մասնագետների մեկնման մասին, և նախկինում քանի հոգի էր այնտեղ գտնվում:

Wall Srteet Journal  թերթը երկուշաբթի, հղում անելով Ռուսաստանի կառավարությանը մոտ գտնվող աղբյուրներին և Ռուսաստանի ՊՆ-ին մոտ կանգնած իր զրուցակցին, տեղեկացրել էր, թե Վենեսուելայում ռուսաստանցի մասնագետների թիվը հազարից կրճատվել է մինչև մի քանի տասնյակ հոգի: «Քանի որ վենեսուելացիները չեն վճարում, ինչո՞ւ պետք է «Ռոստեխը» մնա այնտեղ և ինքը հոգա իր ծախսերը»,- թերթին ասել է ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած աղբույրը:

Ըստ տարբեր տվյալների՝ Վենեսուելայում, բացի «Ռոստեխի» մասնագետներից, կան ռուսաստանցի 99-ից մինչև 300 սպաներ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն միաձայն ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը. Արմենպրես’