Թրամփը Քանիե Ուեսթին ասել է, որ նա կպարտվի 2024-ի ընտրություններում

256

Ռեփ կատարող Քանիե Ուեսթը չորեքշաբթի գիշերը տեղեկացրել է, որ հանդիպել է  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդա նահանգում նրա Մար-ա-Լագո նստավայրում և նրան հայտնել, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում։ Ռեփ կատարողը նաև տեղեկացրել է, որ Թրամփին հարցրել է՝ կհամաձայնի՞ նախագահական մրցապայքարում լինել իր «զույգը», որպեսզի հետո զբաղեցնի փոխնախագահի պաշտոնը։

Քանիե Ուեսթը նշել է, որ Թրամփը բղավել է իր վրա և հայտարարել, որ նա չի կարող հաղթել 2024 թ․ նախագահական ընտրություններում։

«Սեղանի մոտ նստած՝ Թրամփն սկսեց գոռգռալ ու ասել, որ ես կպարտվեմ»,- ասել է ռեփերը։ Նա նաև նշել է, որ ամերիկյան նախկին ղեկավարին ամենից շատ «հունից հանել է» այն, երբ ինքը նրան առաջարկել է նախագահ ընտրվելու դեպքում ստանձնել փոխնախագահի պաշտոնը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրազիլիա․ Լաժեադու դու Բուգրեի քաղաքապետը գնդակահարվել է աշխատավայրում
Հաջորդ հոդվածըՌոնալդոն վարակվել է կորոնավիրուսով