Թրամփը քննադատել է Բայդենի շփումը լրագրողների հետ

364

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր հաջորդ Ջո Բայդենի ելույթը մամուլի ասուլիսում և Սպիտակ տան ղեկավարին մեղադրել, թե նա պատասխանել է նախօրոք պատրաստված հարցերին։

«Ո՞նց է այդպես ստացվում, որ Բայդենը ձայն է տալիս այն լրագրողներին, որոնք մեղմ հարցեր են տալիս, հետո էլ պատասխանը կարդում է (թղթից)։ Դա ինձ երբեք չէր հաջողվի, այսինքն՝ ես չէի էլ անի նման բան»,- ասել է նախկին նախագահը։

Ջո Բայդենը լրագրողների հարցերին պատասխանել է հունվարի 19-ին, մամուլի ասուլիսը տևել է մոտավորապես երկու ժամ։ Առաջին ժամվա ընթացքում նախագահը տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ձայն է տվել անվանապես, կարդալով ցուցակից։ Երկրորդ ժամի ընթացքում նա հարցեր է ընդունել նրանցից, ովքեր ձեռք են բարձրացրել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ղազախստանին օգնելու պատրաստակամության մասին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը կարող է բավարարել Թուրքիայի դիմումը