‘Թրամփը և Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում, Ուկրաինայում’

1117

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել է G20-ի շրջանակներում երկու առաջնորդների՝ այսօր կայացած հանդիպումից հետո։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե Թրամփն ու Պուտինը համաձայնել են, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավումը բխում է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի շահերից։

«Նախագահները համաձայնել են, որ երկու կողմերը կշարունակեն 21-րդ դարի սպառազինության նկատմամբ վերահսկողության մոդելի վերաբերյալ բանավեճը, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախագահ Թրամփը, պետք է ներառի նաև Չինաստանը»։

Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Վալենսիայի» դարպասապահը տեղափոխվեց «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘Վենգերը՝ մեծ ֆուտբոլ իր վերադարձի մասին’