‘Թրամփի կարծիքվ՝ փրայմերիզում Բայդենը պարտվելու է’

892

Դեմոկրատների կողմից նախագահի թեկնածուի համար պայքարում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի պարտությունը  սենատի անդամ Էլիզաբեթ Ուորենին միանգամայն հնարավոր է, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Փոկահոնտասը հարձակվում է «Շշմած Ջոյի» վրա»,- ասել է նախագահը Փենսիլվանիայում ելույթ ունենալիս, օգտագործելով թեկնածուների համար իր իսկ հորինած մականունները:

Բայդենին Թրամփը պարբերաբար «շշմած» է անվանում, քանի որ նա, նախագահի կարծիքով՝ մի տեսակ ալարելով է խոսում  հանրային քննարկումների ժամանակ:

Իսկ Ուորենին Թրամփն արդեն մի քանի տարի է՝ Փոկահոնտաս է անվանում, քանի որ սենատորն անցյալում ակտիվորեն պատմում էր, թե իր նախնիները ԱՄն-ում ապրող հնդկացիներ են: Ենթադրվում է, որ նա դա անում էր քաղաքական նկատառումներով, քանի որ «հնդկացիական» ծագումը դուր էր գալիս ընտրողներին:

Մինչդեռ հնդկացիները Ուորենին չէին համարում յուրային, իսկ նրա հանձնած անալիզները ցույց էին տվել, որ նրա արյան մեջ հնդկացիական արյունն ավելի չէ, քան, ըստ էության՝ ցանկացած ամերիկացու արյան մեջ է:

Դրա համար էլ Թրամփը սենատորի համար որպես մականուն ընտրել է հնդկացիական լեգենդար արքայադստեր անունը:

«Համա թե թիմ է՝ Փոկահոնտասն ու Շշմած Ջոն»,- ելույթ ամփոփել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Մարսելը» խզել պայմանագիրը Ռամիի հետ «Ֆորտ Բոյարին» մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բացահայտվել են վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր’