‘Թրամփի հետ ընտրողների հանդիպման ժամանակ մուսուլմաններին դահլիճից վռնդել են’

1327

Հարավային Կարոլինա նահանգում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ նախընտրական հանդիպման ընթացքում սկանդալ է տեղի ունեցել. նախ պահապանները դահլիճից դուրս են հանել Ջիբրիլ Հաֆին՝ այն բանի համար, որ նա բղավել է. «Խնդիրը իսլամը չէ»: Այնուհետև նույն ճակատագրին է արժանացել նաև մուսուլմանուհի Ռոուզ Համիդը, թեպետ նա ոչինչ չի ասել, պարզապես՝ հիջաբով է եղել, իսկ հագուստին գրություն է եղել՝ «Ողջույն, ես խաղաղությամբ եմ եկել», և դեղին աստղ է փակցված եղել՝ «մուսուլման» գրությամբ:  

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իսլամատյացությունը դարձրել է իր ընտրարշավի կենտրոնական թեմաներից մեկը: Մասնավորապես՝ նա հանդես է եկել Միացյալ Նահանգների տարածք մուսուլմանների մուտքն արգելելու առաջարկով:

«Ես չեմ ուզեցել կարգ խախտել, չեմ ուզեցել խնդիրներ ստեղծել: Ես ցանկացել եմ մարդկանց հասկացնել, որ այն, ինչ ասում է Թրամփը, հարիր չէ նախագահի թեկնածուին»,- պարզաբանել է Ռոուզ Համիդը:

Ամերիկա-իսլամական  հարաբերությունների հարցերով խորհուրդը՝ ԱՄՆ-ում մուսուլմանական ազդեցության խոշոր խումբը, Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել Ռոուզ Համիդից՝ ընտրողների հետ հանդիպումից նրան վռնդելու համար: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ֆրանչեսկո Պարմիջանինոն. մերկ եկավ, մերկ էլ գնաց’
Հաջորդ հոդվածը‘Արձակվել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ ‘