‘Թրամփի հրամանագիրը՝ ընտրություններին միջամտելու դեպքում պատիժ սահմանելու վերաբերյալ’

2698

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ամերիկյան ընտրություններին միջամտելու դեպքում պատասխանատվություն կրելու վերաբերյալ, որը նախատեսում է օտարերկրացիների դեմ պատժամիջոցների սահմանում:

Պատժամիջոցները կներառեն ակտիվների սառեցում, ամերիկյան ֆինանսական հաստատություններից օգտվելու և այն ընկերություններում ներդրումներ անելու սահմանափակում, որոնք առնչվել են ընտրությունների միջամտությանը, տեղեկացրել է Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Կոնկրետ երկրների անուններ հրամանագրում չեն նշվում, քանի որ «ընտրական գործընթացի ամբողջականության դեմ սպառնալիքները բխում են մի քանի աղբյուրներից», պարզաբանել է Բոլթոնը:

«Սպիտակ տունը ցանկանում է նոր նորմեր սահմանել կիբեռտարածքում,- Reuters գործակալությանը հայտնել է անանուն պաշտոնյան:- Սա սահմանները որոշակիացնելու առաջին քայլն է և մեր հրապարակային պատասխանը վատ պահվածքի դեպքում»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ի խաղացողը մտադիր է ավարտել ֆուտբոլայն կարիերան’