Թրամփի որդին հոր տան խուզարկությունը համարում է համակարգված գրոհ

332

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, Ֆլորիդայում հոր տան խուզարկությունն անվանել է «համակարգված գրոհ»։

Նրա կարծիքով՝ նախկին նախագահին «հետապնդում են», նրան ավելի վաղ «փորձել են հետապնդել նաև Սպիտակ տանը»։

«Սա միանգամայն համակարգված գրոհ է․․․ Իսկ հիմա նայեք ԱՄՆ պատմության ընթացքում ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահ Ջո Բայդենին և գուշակեք։ Նա ուզում է հեռացնել ԱՄՆ պատմության ամենաժողովրդական նախագահին, այն մարդուն, որի տան մոտ Մար ա Լագոյում բառիս բուն իմաստով հանրահավաք էր, մինչդեռ ինքը Նյու Ջերսիում էր այդ ժամանակ։ Ահա թե որքան սեր ու աջակցություն է նա վայելում։ Նրանք գիտեն, որ պարտվում են։ Գիտեն, որ իրենց քաղաքականությունից լավ հոտ չի գալիս։ Նրանք տանուլ են տալիս ամեն ինչում»,- Fox News հեռուստաալիքով հայտարարել է Էրիկ Թրամփը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաուդցի անվանի դիվանագետը մահացել է ելույթի պահին
Հաջորդ հոդվածըԶինվոր է սպանվել