Թրամփի փաստաբանները հանդիպում են խնդրել գլխավոր դատախազի հետ

218

Ամերիկյան նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները հանդիպում են խնդրել ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդի հետ՝ գաղտնի փաստաթղթերի հետ անպատշաճ վարվելու վերաբերյալ գործով, քանի որ հետաքննությունն «անարդար» է ընթանում։

Այդ մասին ասվում է փաստաբանների նամակում, որը չորեքշաբթի հրապարակվել է Թրամփի Truth Social  սոցիալական ցանցում։

«Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ անարդար են վարվում։ ԱՄՆ ոչ մի նախագահ ողջ պատմության ընթացքում չի բախվել այսպիսի վրդովեցուցիչ և անարդար հետաքննության, որը բացարձակապես անհիմն է։ Մենք հանդիպում ենք պահանջել այդ գործը քննարկելու համար»,- ասվում է նամակում։

Ինչպես նշել է NBC հեռուստաալիքը, գաղտնի փաստաթղթերի անպատշաճ պահման վերաբերյալ հետաքննությունը, որն ընթանում է մեկ տարի, ամենայն հավանականությամբ՝ մոտենում է ավարտին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի փաստաբանները կփորձեն բողոքարկել իրենց վստահորդի հասցեին հավանական մեղադրանքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելգորոդի մարզի ղեկավարը պատմել է ԱԹՍ-ների գրոհի մասին
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Հակամարտության խաղաղ կարգավորման նախադրյալներ առայժմ չկան