Թրամփ․ Բայդենի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի

219

Նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականությամբ, հնարավոր է, մարդկությանը մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման կարծիք է երեքշաբթի հայտնել ամերիկյան նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։

«Եթե դուք հետևում եք և հասկանում եք այն քայլերը, որ Բայդենը կատարում է Ուկրաինայի նկատմամբ, ապա կտեսնեք, որ նա համակարգված, բայց, հնարավոր է՝ անգիտակցաբար, մեզ մղում է նրան, ինչը կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմ։ Մի՞թե դա խելագարություն չէ»,- իր Truth Social  սոցցանցում գրել է Թրամփը։

Երկուշաբթի Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում Թրամփը հայտարարել է, որ եթե վերընտրվի ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնում, անմիջապես կզանգահարի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և հանդիպում կկազմակերպի՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը շուտափույթ կերպով կարգավորելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըԶԼՄ-ները հաղորդել են Քաբուլի կենտրոնում պայթյունի մասին