Թրամփ․ Դեմոկրատները խարխլում են ամերիկյան երազանքը և տանում պատերազմի

299

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակիցներին կոչ է արել Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններն օգտագործել՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» համար, հակառակ դեպքում սպառնացել է համաշխարհային պատերազմով, ամերիկյան երազանքի փլուզմամբ և դժոխքով։

Նոյեմբերի 8-ին կկայանա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հիմնական փուլը, ընտրողները պետք է  բաշխեն Ներկայացուցիչների պալատում բոլոր 435 և սենատորական 34 տեղերի մանդատները։

Հիմա Կոնգրեսը վերահսկում են դեմոկրատները․ սենատում տեղերը հավասարապես են բաշխված, առավելությունն ապահովում է սենատի ղեկավար, փոխնախագահ Քամալա Հարիսը, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 219 տեղ՝ հանրապետականների 211-ի դիմաց։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեթանյահուի վերադարձը
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին