ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան օրենսդիրներին կոչ է արել զբաղվել ամերիկյան դպրոցներում անվտանգության ապահովմամբ՝ փոխանակ փող ծախսելու Ուկրաինային զենք մատակարարելու վրա։
Ելույթ ունենալով Հյուսթոնի համաժողովում, որը կազմակերպել էր ԱՄՆ-ում զենք կրելու սահմանափակումների դեմ պայքարող գլխավոր լոբբիստական կազմակերպությունը՝ Ազգային հրաձգության ընկերությունը (NRA), Թրամփը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես է կառավարությունը 40 միլիարդ դոլար գտնում Ուկրաինայի համար, բայց հնարավորություն չունի պաշտպանելու երեխաներին։
Թեքսասում դպրոցի վրա վերջին հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էին 19 աշակերտ և երկու ուսուցչուհի, ամերիկյան հանրությունը կրկին բարձրացրել է զենք կրելու մասին օրենքը խստացնելու անհրաժեշտության հարցը։
NRA-ն, որի կազմում հինգ միլիոն մարդ է հաշվվում, հանդես գալիս սահմանափակումների դեմ՝ հայտարարելով, որ օրինապաշտ ամերիկացիների իրավունքները ոտնահարելով՝ խնդիրը չի լուծվի, դրա փոխարեն պետք է մշակել դպրոցների պահպանության համակարգ։
Քաղաքացիների զենք կրելու իրավունքը ամրագրված է ԱՄՆ սահմանադրության մեջ։
Փոխանցում է BBC-ն։