‘Թրամփ. ԱՄՆ-ը չի շտապում չեղարկել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները’

1429

ԱՄՆ-ը կշարունակի ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների  ընթացիկ ռեժիմը և մտադիր չէ ավելորդ կերպով արագացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո:

«Հյուսիսային Կորեան մեծ տնտեսական պոտենցիալ ունի: Ես կարծում եմ, որ Կիմ Չեն Ինը հասկանում է, որ միջուկային զենքով ինքը տնտեսական աճի չի հասնի, սակայն մենք չենք շտապում ապամիջուկայնացման հարցում, պատժամիջոցները մնում են: Միևնույն ժամանակ՝ մենք բավական շատ դրական բաներ ենք տեսնում. մեզ փոխանցել են ամերիկյան զինվորների աճյունները»,- նշել է նա:

Թրամփը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Ճապոնիային՝ լուծելու Ճապոնիայի այն քաղաքացիների ճակատագիրը, որոնք առևանգվել են հյուսիսկորեական հետախուզության կողմից անցյալ դարի 70-ական թթ.:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել ԻՊ-ի կողմում կռված ֆրանսիացիներին’
Հաջորդ հոդվածը‘Վ. Գրիգորյան. ՍԴ-ն չի տվել դեռ հիմնական հարցի պատասխանը’