‘Թրամփ. Մենք, իսկական տխմարի պես, ամեն ինչի համար վճարում ենք’

2662

Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Անգելա Մերկելին պաշտպանության  անբավարար ծախսերի համար:

Ելույթ ունենալով Մոնտանայի հանրահավաքում՝ նա հայտարարել է, որ Գերմանիան, որպես Եվրամիության ամենամեծ երկիր, իր բյուջեում անթույլատրելի փոքր մասնաբաժին է հատկացնում ռազմական ծախսերին: Թրամփի կարծիքով՝ Եվրամիության և Գերմանիայի անվտանգության երաշխավորման հիմնական ծանրությունը կրում է հենց ԱՄՆ-ը:

«Հետո նրանք գնում են ու Ռուսաստանին վճարում են նավթի ու գազի գործարքների համար, իսկ մենք (ԱՄՆ-ը), իսկական տխմարների պես, վճարում ենք ամեն ինչի համար»,-Թրամփի խոսքն է մեջբերում Breitbart կայքը:

Ավելի վաղ ամերիկյան նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ նամակներ է հղել ԵՄ երկրների առաջնորդներին, որոնցում հիշեցրել է ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտության մասին:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ N զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր. կատարվել են մի շարք խուզարկություններ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ամոթ բաժանելիս սրանք չալաղաջի հերթում են կանգնած եղել’