‘Թրամփ. Պուտինն ավելի ուժեղ առաջնորդ է, քան Օբաման’

1475

Հինգշաբթի Մայամիում (Ֆլորիդա նահանգ) ԱՄՆ նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածուների հերթական հեռուստաբանավեճի ժամանակ հաղորդումը վարող CNN-ի լրագրողը Դոնալդ Թրամփին խնդրել է մեկնաբանել այն անհանգստությունը, որով Հանրապետական կուսակցության որոշ ղեկավարներ ընդունում են նրա կարծիքը այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի առաջնորդի վերաբերյալ:

«Եթե խոսքը Պուտինի մասին է, ապա նա ակնհայտորեն շատ ուժեղ առաջնորդ է Ռուսաստանի համար: Նա շատ ավելի ուժեղ է, քան մերը (նախագահ Բարաք Օբաման): Եվ դա փաստ է,- նշել է Թրամփը և հավելել:- Բայց դա չի նշանակում, թե ես խրախուսում եմ նրան»:

«Առաջ ես մտածում էի, թե Մերկելը մեծ առաջնորդ է, քանի դեռ նա Գերմանիայի հետ չէր արել այն, ինչ արեց: Գերմանիան հիմա մի փորձանք է: Ուժեղ՝ չի նշանակում՝ լավ: Պուտինն ուժեղ առաջնորդ է, բացարձակապե՛ս: Ես կարող եմ նշել շատ ու շատ ուժեղ առաջնորդների, կարող եմ թվարկել նաև թույլերի: Բայց նա շատ ուժեղ առաջնորդ է: Ես դա լավ կամ վատ իմաստով չեմ ասում: Ասում եմ, քանի որ դա փաստ է»,- պարզաբանել է Թրամփը՝ պատասխանելով ճշգրտող հարցերին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կրեմլը չի մեկնաբանում Սավչենկոյի վերաբերյալ Պոռոշենկոյի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան՝ ընդդեմ բռնությունը ժխտող գիտնականների’