‘«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» Սեդրակյանի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով’

1001

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խորհրդարանի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ:

Մոտ մեկ շաբաթ առաջ խորհրդարանի շենքում Սեդրակյանը սպառնացել էր լրագրողին` մասնավորապես, ասելով. — «Դավայ, դավայ… յալլա… կտամ ծնոտդ պոկեմ, դավայ, թռի»:

«Հույս ունենք, որ հանձնաժողովը կգնահատի դա, որ պատգամավորին ոչ հարիր վարքագիծ է եղել, և համապատասխան հետևություններ կանի Մհեր Սեդրակյանը և մյուս նմանատիպ պատգամավորները», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Թրասփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը։

Մհեր Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե կսպասի Էթիկայի հանձնաժողովի արձագանքին, ապա որոշում կկայացնի` դիմե՞լ գլխավոր դատախազություն, թե՞` ոչ:

Օրերս մամուլը գրեց, թե Մհեր Սեդրակյանը մեկնել Միացյալ Նահանգներ` Ամանորը այնտեղ դիմավորելու համար:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրի ու չի սատարի իշխանության թեկնածուին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Հայաստանի պատվիրակությունը ԵԽ-ի նիստին 1997թ.’