Թրաս․ Լոնդոնը պատրաստ չէ ուղղակի միջամտել հակամարտությանը

323

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը հայտարարել է, թե պատրաստ չէ նրան, որ թագավորությունը բացահյատ կերպով միջամտի հակամարտությանն Ուկրաինայում, և ճիշտ չի համարում թագավորության ՌԾՈՒ-ն ուղարկել Սև ծով՝ հացահատիկ տեղափոխող նավերն ուղեկցելու։

Համապատասխան հայտարարությունը բրիտանական վարչապետի պաշտոնին հավակնող Թրասն արել է երկուշաբթի BBC-ի կազմակերպած  հեռուստաբանավեճի ընթացքում։

«Ես պատրաստ չեմ նրան, որ Միացյալ Թագավորությունն ուղղակիորեն ներգրավվի հակամարտությունում։ Մենք շատ բան ենք արել՝ դառնալով եվրոպական առաջին երկիրը, որը զենք է ուղարկել Ուկրաինա, և պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ։ Մենք ուկրաինական կողմին օգնություն ենք տրամադրում ծովային ապահովագրության ոլորտում, որպեսզի հացահատիկը տեղափոխենք Օդեսայից, սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկիր չէ, և ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի ուղղակի կիրառել մեր ուժերն ու պաշարները»,- Սև ծովում Թագավորական ՌԾՈՒ ուղարկելու պատրաստակամության մասին հարցին ի պատասխան՝ ասել է Թրասը։

Բրիտանական ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը, որը նույնպես վարչապետի պաշտոնի հավակնորդ է, խուսափել է նույն հարցին պատասխանելուց՝ նշելով միայն, որ իր կարծիքով՝ Լոնդոնը կշարունակի ակտիվորեն աջակցել Կիևին՝ «անկախ նրանից, թե ով կդառնա վարչապետ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեպանատուն․ Մոսկվայի մեկուսացման մասին պնդումները քննադատության չեն դիմանում
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Իսրայելի հակառուսաստանյան գնահատականները ափսոսանքի տեղիք են տալիս