‘Թևան Պողոսյանը, ասում են, հնարավոր է՝պաշտոն ստանա. «ՀԺ»’

1076

Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ամանորից առաջ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշման մասին, առաջիկայում, ասում են, հնարավոր է, պաշտոն ստանա։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն: Թե ինչ պաշտոն դա կլինի, թերթին ճշտել չի հաջողվել։

Թևան Պողոսյանն ինքը արդեն մի քանի շաբաթ է անհասանելի է դարձել լրագրողների համար։

«Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտոնի առաջարկն անսպասելի է եղել նրա համար, սակայն հաճույքով համաձայնել է, իսկ իր անձի շուրջ խոսակցություններին չի արձագանքում՝ այս նուրբ իրավիճակից ելնելով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը 2014թ. բավական թեժ է դիմավորել. «Ժողովուրդ»’