‘Ժամանակակից միապետների կյանքից’

1387

Թա՜գ, գա՜հ, գավազա՜ն… կարևորը կյանքից հաճույք ստանալն է: Համենայն դեպս՝ այդպես են մտածում արքայական ծագման ժամանակակից  անձնացից ոմանք:

Թեոդարա Զայն-Վիտգենշտեյն. Մինի-մերկապար, հարբեցողություն, ռասիզմ

2014 թ. հունիսին դատարանը գերմանացի 27-ամյա արքայադստերը պարտավորեցրեց վճարել 1700 դոլար տուգանք՝ անպարկեշտ պահվածքի, էթնիկական հողի վրա սպառնալիքներ հասցնելու և ձերբակալության պահին դիմադրություն ցույց տալու համար: Հնագույն արիստոկարատական տոհմի ներկայացուցիչը ձերբակալվել էր մարտին. հեղինակավոր St. Andrews համալսարանում ուսանողական երեկույթի ժամանակ նա փորձել էր հանել հագուստը, վիրավորել էր ներկաներին և դիմադրություն էր ցույց տվել կանչով ժամանած ոստիկաններին: Թեոդարան շատ կոպիտ էր արտահայտվել համասեռականների մասին և կոչ արել սպանել մուսուլմաններին:

Նկարում՝ Թեոդորա Զայն-Վիտգենշտեյնը

 

Արքայազն Ջոֆրի. օնիոմանիա և այլասերություն

Բրունեյի սուլթանի հարազատ եղբայր արքայազն Ջոֆրին իսկական «օնիոման» է (նոր բաներ գնելու մոլուցքով տառապող).  մի անգամ նա գնումների վրա մեկ ամսում ծախսել էր 55 միլիոն դոլար: Ընդ որում՝ գնել էր տասը ժամացույց՝ ութ ու կես միլիոնով, իսկ մնացածը՝ մանր-մունր բաներ: Ջեֆրիի ավտոպարկում կա 2300 մեքենա: Ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցնող Ջեֆրիին վերջերս միջոցների մսխման մեղադրանք է ներկայացվել, և նա այժմ ապրում է «համեստ» աշխատավարձով՝ ամսական 22 հազար դոլար:

Մեշայել Ալայբան. Ստրկատիրություն

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահմանի կինը՝ Մեշայլ Ալաբայնը, երևի այս ցանկում ամենաքրեական միապետն է: Թվում է՝ նա չգիտի, որ հիմա 21-րդ դարն է, և 2013 թ. Կալիֆորնիայում ձերբակալվել է ստրկատիրության կասկածանքով: Քենիացի մի կին Ալաբայնին մեղադրել է այն բանում, որ նա իրեն, որպես սպասուհի, աշխատանքի է ընդունել ԱՄՆ-ի իր առանձնատանը, սակայն փող չի վճարել և, առհասարակ, ձեռքից վերցրել է անձնագիրը: Սպասուհուն հաջողվել է փախչել և դիմել ոստիկանություն: Ժամանած իրավապահները թագավորական առանձնատանը հայտնաբերել են ևս չորս «ստրուկների»: Դատարանում, սակայն, մեղադրանքի կողմին չի հաջողվել Ալաբայնի մեղավորության ապացույցներ գտնել, և նրան ազատ են արձակել:

Նկարում՝ Մեշայել Ալաբայնը՝ թարգմանչի հետ դատարանում, 2013 թ. հուլիս

 

Արքայազն Հարրի. Դեբոշ, ֆաշիզմ, մարիխուանա և ծեծկռտուք մամուլի ներկայացուցիչների հետ

Արքայազն Հարրին բրիտանական արքայական ընտանիքի  enfant terrible-ն է(ընտանիքի այլանդակը): Կյանքի երրորդ տասնամյակում գահաժառանգի կրտսեր որդին մի քիչ սառել է, սակայն համբավն արդեն ձեռք է բերել: Նրա ցուցակում են՝ մամուլում լայնորեն լուսաբանված Լաս-Վեգասի «տղաների հավաքույթը» 2012 թ., էսէսականի համզգեստով երեկույթի ներկայանալը, պապարացիների հետ ծեծկռտուքը՝ 2005 թ., մարիխուանայի գործածումը և այլն:

Նկարում՝ Արքայազն Հարրին Լաս-Վեգասի երեկույթում, 2012 թ. օգոստոս

 

Մախա Վաչիրալոնգկորն. Շան անձի պաշտամունք

Թաիլանդի գահաժառանգ արքայազն Մախա Վաչիրալոնգկորնը և նրա կինը՝ Սրիրասմին, շատ են սիրում իրենց  թզուկ պուդել Ֆու-Ֆուին, դրա համար էլ 2009 թ.նրա ծննդյան օրը  խենթուխելառ երեկույթ էին կազմակերպել: Տեսաերիզը, որում Սրիրասմին, միայն սթրինգ ներքնազգեստով, շանը տոնական տորթ է մատուցում, դարձել էր համացանցի հիթը: Բացի այդ՝ Մախան պուդելին մարշալի կոչում էր շնորհել, և շունն սկսել էր զինվորական համզգեստով հայտնվել պաշտոնական միջոցառումներին:

Նկարում՝ Մախա Վաչիրալոնգկորնը և նրա կինը՝ Սրիրասմին՝ շնիկի երեկույթում

 

Էռնստ Ավգուստ Հաննովերցի. Սեր սպիրտային խմիչքների հանդեպ և ծեծկռտուք լրագրողների հետ

Մոնակոյի իշխանուհի Քարոլին Գրիմալդիի ամուսինը՝ Եղիսաբեթ II-ի հեռավոր ազգականը, շատ է սիրում ալկոհոլով երեկույթներ: Նման երեկույթներից մեկի պատճառով նա նույնիսկ չի կարողացել ներկա գտնվել Իսպանիայի այն ժամանակվա արքայազն Ֆելիպեի, այժմ՝ թագավոր Ֆիլիպ VI-ի հարսանիքին, քանի որ նախօրեին սաստիկ հարբել էր: Էռնստ Ավգուստը նաև կռվազան-արքայազն մականունն է վաստակել՝ պապարացիների հետ անդադար կռվշտոցի պատճառով:

Նկարում՝ Էռնստ Ավգուստ V Հաննովերցին և Մոնակոյի իշխանուհի Քարոլինը

Խուան Կառլոս I. որսորդություն՝  Գրինփիսից, տնտեսական ճգնաժամից և կնոջից առավել

Իսպանիայի հիմա արդեն նախկին թագավոր Խուան Կառլոսը գլխավորում էր Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի իսպանական բաժանմունքը: Ամեն ինչ կարգին էր, քանի դեռ 2012 թ. հայտնի չդարձավ, որ նա Բոթսվանայում փղերի որսի ժամանակ վնասել է ոտքը: Իսպանական լրատվամիջոցները, սակայն, ամենևին չցավեցին թագավորի համար: Ընդհակառակը, նրանք չէին կողմնորոշվում՝ նրան դատապարտեն դժբախտ կենդանիներին սպանելու համա՞ր, թե՞ սաֆարի-տուրի բարձր գնի ( մոտավորապես 60 հազար եվրո) կամ այն  թեմայով, որ  որսորդության ոչ թե մենակ էր գնացել, այլ գերմանացի ամուսնալուծված իշխանուհի Քորիննա Զայն-Վիտգենշտեյնի հետ միասին: Մի խոսքով՝ թագավորին վռնդեցին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից:

Ըստ Lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը եւ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’