‘Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը’

1027

Փետրվարի 12-ին` ժամը 13:30-ից, ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի  շրջանում տեղի ունեցած  քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս  մայրուղային գազատարի վնասվելու պատճառով: Այդ մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Տրամադրվում են անվճար դեղեր’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Համայն աշխարհի հայություն, բա ո՞նց չէ’