‘Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում’

1099

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով:

Նախորդ հոդվածը‘Արցախի սահմանին կանգնած է ողջ հայ ժողովուրդը. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին մեղադրում է միջուկային զենքով սպառնալու մեջ’