‘Ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

990

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանը իր պատիժը կկրի ազատ ռեժիմով’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ փոխնախագահին մտահոգում է հրեաների «ելքի» հեռանկարը’