‘Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40,20 տոկոսը’

1159

Հայաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 968 հազար 643 քաղաքացիներից ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 389 հազար 413 քաղաքացի կամ ընտրողների 40,20 տոկոսը:

Այսպես, Կապանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 47,09 տոկոսը, Քաջարանում` 59,69 տոկոսը, Սիսիանում` 41,63 տոկոսը: Ընտրողների ակտիվության բարձր ցուղցանիշ է արձանագրվել Աբովյանում` 70,28 տոկոս, փոխարենը Էջմիածնում` 26,17 տոկոսը: Վանաձորում ընտրությունների մասնակցել է ընտրողների 37,13, Ալավերդիում` 40,1, Ախթալայում` 49,35, Ստեփանավանում`46,93, Տաշիրում` 46,95 տոկոսը: Ընտրողների մասնակցությունը բավական ցածր է եղել Գյումրիում` 28,02 տոկոս, իսկ Արթիկում` 50,08 տոկոս:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում գրանցվում են ընտրախախտումներ (Լրացվում է)’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկչություն Հալեպում. 17 զոհ, 40 վիրավոր’